Մատչելիության հղումներ

Առնվազն 3 զոհ՝ Գերմանիայում իրականացված հարձակման հետևանքով


Գերմանացի ոստիկանը հսկողություն են իրականացնում, արխիվ
Գերմանացի ոստիկանը հսկողություն են իրականացնում, արխիվ

Գերմանիայի հարավում՝ Բավարիայի երկրամասի Վյուրցբուրգ քաղաքի կենտրոնում ուրբաթ երեկոյան իրականացված հարձակման հետևանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 6 մարդ վիրավորվել է։

Տեսախցիկները ֆիքսել են, որ հարձակվողը մուգ մաշկով, ոտաբոբիկ մի մարդ է, որի ձեռքին մեծ դանակ կա։ Ըստ Bild թերթի՝ ոստիկանները, կրակելով հարձակվողի ոտքին, կարողացել են կանգնեցնել ու ձերբակալել նրան։ Ոստիկանությունը հայտնում է, որ հարձակվողը Սոմալիից է, 24 տարեկան մի տղամարդ։ Հանցագործության շարժառիթները պարզ չեն։

Տեղի ոստիկանությունը Թվիթերի իր էջում գրել, որ հնարավոր հանցակիցների տվայլներ չկան, բնակչությանը նոր վտանգ չի սպառնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG