Մատչելիության հղումներ

Կոլումբիայի նախագահի ուղղաթիռը գնդակոծվել է


Կոլումբիայի նախագահի ուղղաթիռի վրա երևում է հարվածի հետքը, 25-ը հունիսի, 2021թ.
Կոլումբիայի նախագահի ուղղաթիռի վրա երևում է հարվածի հետքը, 25-ը հունիսի, 2021թ.

Կոլումբիայի նախագահի ուղղաթիռը գնդակոծվել է, երբ այն ուրբաթ օրը թռիչք է կատարել Կատատումբո շրջանի վրայով։ Ուղղաթիռում են գտնվել Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն ու այլ ուղևորներ։ Ուղղաթիռի վրա կրակոցների հետքեր կան, պատռվածքներ, բայց կրակոցներից ոչ ոք չի տուժել։

«Պարզ է, որ սա վախկոտ հարձակում է», - ասել է Դուկեն հեռուստատեսությամբ հեռարձակված տեսանյութում։ Նա հայտնել, որ անվտանգության ծառայությանը հանձնարարել է գտնել հարձակման մեղավորներին։

Կատատումբո շրջանը սահմանակից է Վենեսուելային, հիմնականում այնտեղ են գտնվում թմրանյութերի անօրինական պլանտացիաները, լաբորատորիաները, զինված գրոհայինների ու պարտիզանների խմբերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG