Մատչելիության հղումներ

Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է եվրոպացի պաշտոնակիցների հետ


Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն այսօր Բաքվում հանդիպել է Ավտսրիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ալեքսանդր Շալենբերգի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսի և Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Հանդիպման մասին տեղեկությունը Բայրամովը տեղադրել է թվիթերյան էջում:

«Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Ավստրիայի, Ռումինիայի և Լիտվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ: Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանը, տարածաշրջանային համագործակցությանը և Եվրամիության հետ հարաբերություններին առնչվող հարցեր», - գրել է Բայրամովը:

Տարածաշրջանային այցի շրջանակներում եվրոպական երեք երկրների արտաքին գործերի նախարարներն, ինչպես նաև Արևելյան գործընկերության բարձրաստիճան ներկայացուցիչ Միխայել Զիբերտն ու Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն այսօր երեկոյան կժամանեն Հայաստան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG