Մատչելիության հղումներ

Նախագահն ու Հայկ Չոբանյանը քննարկել են գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտները


Նախագահ Արմեն Սարգսյանն ու բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը քննարկել են գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ներուժը ու հեռանկարները:

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Չոբանյանը Սարգսյանին է ներկայացրել բարձր տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերը:

Քննարկվել են նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում միջազգային և տեղական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG