Մատչելիության հղումներ

ԵՄ Արևելյան գործընկերության հետաձգված գագաթաժողովը տեղի կունենա դեկտեմբերին


Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների քարտեզը, արխիվ
Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների քարտեզը, արխիվ

Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված 6 երկրների ղեկավարների գագաթնաժողովը տեղի կունենա գալիք դեկտեմբերին։ Այսօր Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտնել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ջոզեպ Բորելը:

Գագաթնաժողովը պլանավորված էր անցկացնել 2021 թվականի մարտին, բայց հետաձգվել էր կորոնավիրուսային իրավիճակի պատճառով։

Արևելյան գործընկերության ծրագրում հետխորհրդային 6 երկիր է ընդգրկված՝ այդ թվում Հայաստանը։ Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան Բրյուսելի հետ ստորագրել են ասոցիացման համաձայնագիրը, մյուս երեքը՝ Հայաստանը, Ադրբեջանն ու Բելառուսը՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG