Մատչելիության հղումներ

Ջո Բայդենը երկրի ներսում ուժեղացնում է պայքարը զենքի անօրինական վաճառքի դեմ


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է ուժեղացնել պայքարը զենքի անօրինական վաճառքի դեմ։ Նա հայտարարել է, որ իրավապահ համակարգի դաշնային ֆինանսավորումը ավելացվելու է, ինչպես նաև տեղերում ոստիկանությանն ավելի մեծ աջակցություն է ցուցաբերվելու։

Այս քայլերի պատճառը Միացյալ Նահանգների մեծ քաղաքներում սպանությունների աճն է։ Նախատեսվում է ստուգել զենքի վաճառքի համար տրված կասկած հարուցող արտոնագրերը։

Ուսումնասիրությունները վկայում են, որ հանցագործությունների վայրերում հայտնաբերված անօրինական զենքի 90 տոկոսը վաճառվել է զենքի դիլերների ընդամենը 5 տոկոսի կողմից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG