Մատչելիության հղումներ

Պուտինը նշել է Ռուսաստանի վճռական դերը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Ռուսաստանը վճռական դեր է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այդ մասին Պուտինն ասել է միջազգային անվտանգության հարցերով 9-րդ մոսկովյան համաժողովի մասնակիցներին հասցեագրված տեսաուղերձում:

«Ռուսաստանի վճռորոշ մասնակցությամբ է դադարեցվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- հայտարարել է Պուտինը:

Նրա փոխանցմամբ, ռուսաստանցի խաղաղապահները հիմա վստահորեն երաշխավորում են տարածաշրջանի խաղաղությունը և անվտանգությունը և մեծ աշխատանք են կատարում մարդասիրական իրավիճակի բարելավման, տարածքների ականազերծման և սոցիալական ենթակառուցվածքի վերականգնման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG