Մատչելիության հղումներ

Ալիևը Շուշիին պետական արգելոցի կարգավիճակ է տվել


Արցախ - Շուշին մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը

Իլհամ Ալիևը Շուշիին պետական արգելոցի կարգավիճակ է տվել: Համապատասխան հրամանագիրը երեքշաբթի օրը հրապարակվել է Ադրբեջանի նախագահի կայքում:

«Ստեղծվում է հանրային իրավաբանական անձ՝ Պետական արգելոց «Շուշա քաղաք», որի կանոնադրական կապիտալը կազմում է 1 միլիոն մանաթ», - ասվում է հրամանագրում:

Փաստաթղթի համաձայն՝ Շուշիի տարածքում պետական գույքի վարձակալությունից ստացված եկամտի կեսը կփոխանցվի պետական բյուջե, իսկ մյուս կեսը կմնա արգելոցի կառավարման տրամադրության տակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG