Մատչելիության հղումներ

Դաշնության խորհուրդը հետաքրքրված է հնարավորինս շուտ փոխգործակցություն սկսել Հայաստանի նոր խորհրդարանի հետ


Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, արխիվ
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկո, արխիվ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոն այսօրվա ասուլիսում ասել է, թե Դաշնության խորհուրդը հետաքրքրված է որքան հնարավոր է շուտ փոխգործակցություն սկսել Հայաստանի նոր խորհրդարանի հետ։

«Հուսով եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը նույնպես հետաքրքրված է շարունակելու տնտեսական, քաղաքական համագործակցությունը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում նաև միջխորհրդարանական փոխգործակցության ուղղությամբ», - ասել է Մատվիենկոն Դաշնության խորհրդի գարնանային նստաշրջանի աշխատանքներն ամփոփելու կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսում։

Նա նաև նշել է, որ Դաշնության խորհրդի դիտորդները Հայաստանի ընտրություններում որևէ խախտում չեն արձանագրել, որը կարող էր ազդեցություն ունենալ քաղաքացիների կամարտահայտության վրա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG