Եվրամիության խորհուրդը երկուշաբթի որոշում է կայացրել Ղրիմի և Սևաստոպոլի բռնակցմանն ի պատասխան Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ևս մեկ տարով՝ մինչև 2022 թվականի հունիսի 23-ը երկարաձգելու մասին, ասված է Ռուսաստանում ԵՄ պատվիրակության հայտարարությունում:
«Եվրամիությունը չի ճանաչում Ղրիմի և Սևաստոպոլի ապօրինի բռնակցումը Ռուսաստանի Դաշնության կողմից և շարունակում է դատապարտել միջազգային իրավունքի այս խախտումը», - հայտարարում է Ռուսաստանում ԵՄ պատվիրակությունը:
Պատժամիջոցները սահմանվել են 2014 թվականի հունիսին, դրանք վերաբերում են, մասնավորապես, Ղրիմում կամ Սևաստոպոլում արտադրված ապրանքների Եվրամիություն ներմուծմանը: Պատժամիջոցները տարածվում են նաև Ռուսաստանի տնտեսության որոշակի հատվածների վրա, սահմանափակող միջոցներ են կիրառվել մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ: