Մատչելիության հղումներ

Անկարայում չեն բացառում Ադրբեջանում ռազմական դրոնների գործարան ստեղծելու հնարավորությունը


Թուրքական արտադրության անօդաչու թռչող սարք, արխիվ

«Անկարան և Բաքուն քննարկում են Ադրբեջանի տարածքում ռազմական անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվող գործարանի հիմնադրման հարցը», - Թուրքական Hurriyet-ի հետ զրույցում այդ մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության գործակալության ղեկավար Իսմաիլ Դեմիրը։

«Մենք պետք է գործենք «մեկ ազգ, երկու պետություն» տրամաբանության շրջանակներում», - հայտարարել է Դեմիրը՝ նշելով, որ թուրք և ադրբեջանցի պաշտոնյաները այժմ ուսումնասիրում են ռազմական արդյունաբերության ոլորտում ռեսուրսների համատեղման հեռանկարները։

«Ռազմական արդյունաբերությունը նշանակալի ռեսուրսներ է պահանջում։ Այդ իսկ պատճառով մենք պետք է քննարկենք նախևառաջ այդ ռեսուրսների արդյունավետ օգտագործման հարցը», - հայտարարել է Դեմիրը։

Առաջինը Ադրբեջանի տարածքում թուրքական սպառազինության արտադրությամբ զբաղվող գործարան ստեղծելու մտադրության մասին հունիսի 15-ին հայտարարել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Շուշի կատարած այցի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG