Մատչելիության հղումներ

Եթովպիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները


Աֆրիկայի խոշորագույն պետություններից մեկում՝ Եթովպիայում այսօր մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը։ Քվեարկելու իրավունք ունեցող 37 միլիոն քաղաքացիները դաշնային խորհրդարանի՝ Ժողովրդական ներկայացուցիչների խորհրդի 547 պատգամավորներին պետք է ընտրեն հնգամյա ժամկետով։

Առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը գերազանցում է 9 հազարը, խորհրդարանում ներկայացված լինելու համար պայքարում է 46 կուսակցություն։ Ընտրությունների գլխավոր ֆավորիտը գործող վարչապետ, «Բարգավաճում» դաշինքի ղեկավար Աբի Ահմեդն է։

Եթովպիայի կառավարման համակարգում խորհրդարանն առանցքային նշանակություն ունի, հենց օրենսդիր մարմնի անդամներն են, որ ընտրում են երկրի նախագահին և նշանակում կառավարության ղեկավարին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG