Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանն այսօր հանրահավաք է հրավիրել Հանրապետության հրապարակում


Այսօր, հունիսի 21-ին վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիկան պայմանագիր» կուակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հանրահավաք կանցկանի Հանրապետության հրապարակում։

«Ինչպես և պայմանավորվել ենք՝ այսօր, հունիսի 21-ին, ժամը 20.00-ին, հանդիպում ենք Հանրապետության հրապարակում, իրականացնելու ժողովրդի կողմից Պողպատե մանդատը նորընտիր վարչապետին հանձնելու հանդիսավոր արարողություն-հանրահավաքը», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։

Նշենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն ավարտել է 2008 ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկը։ Նախնական տվյալներով, առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 53,92 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG