Մատչելիության հղումներ

80 տեղամասերի նախնական տվյալներով՝ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ, 20-ը հունիսի, 2021թ.

80 ընտրատեղամասերում ամփոփված՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական տվյալներով, առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ քվեների 58,04 տոկոսով:

Երկրորդը, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների, «Հայաստան» դաշինքն է՝ 22,01 տոկոսով, երրորդը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5,66 տոկոսով, չորրորդը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5,11 տոկոսով:

Մյուս քաղաքական ուժերի ստացած քվեներն առայժմ 5 տոկոսից քիչ են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG