Մատչելիության հղումներ

Ընտրակաշառք տալու կասկածանքով Լոռու մարզի բնակչուհի է ձերբակալվել


Կինը երկու համագյուղացիներին առաջարկել է 10 հազար և 7,5 հազար դրամ ընտրակաշառք, պնդում է Քննչական կոմիտեն:

Լոռու մարզի բնակչուհի է ձերբակալվել՝ ընտրակաշառք տալու կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն:

«Լոռու մարզի բնակչուհին, աշխատելով Սպիտակ քաղաքում գործող ընկերություններից մեկում, տեղեկացված լինելով, որ տնօրենի որդին որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է կուսակցությունների դաշինքներից մեկում, նրան աջակցելու նպատակով, զանգահարել է համագյուղացուն և որպես կաշառք՝ առերևույթ առաջարկել 10 000 ՀՀ դրամ ընտրակաշառք: Ստանալով մերժում՝ զանգահարել է մեկ այլ համագյուղացու և խոստացել չեղարկել վերջինիս կողմից իրեն պարտք եղած 7.500 ՀՀ դրամ գումարը, եթե 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին քվեարկի դաշինքի օգտին», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Գուգարքի բաժնում հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում:

Լոռու մարզի բնակչուհին ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, և տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG