Մատչելիության հղումներ

Լավրովն ու Շոյգուն՝ «Եդինայա Ռոսիայի» համամասնական ցուցակում


ՌԴ նախագահը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին
ՌԴ նախագահը «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարին

Մոսկվայում այսօր մեկնարկել է Ռուսաստանի իշխող քաղաքական ուժի՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարը, որի օրակարգային թիվ մեկ հարցը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումն է։

Մոսկվայի ցուցահանդեսային կենտրոնում կազմակերպված համագումարին մասնակցում են նաև նախագահ Պուտինը և վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Համագումարում հնչեցրած ելույթում Ռուսաստանի նախագահն առաջարկել է գալիք ընտրություններում «Եդինայա Ռոսիայի» դաշնային համամասնական ցուցակում ընդգրկել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Պաշտպանության նախարարից բացի, «Եդինայա Ռոսիայի» համամասնական ցուցակում կընդգրկվեն արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող Կոմունարկայի բժշկական կենտրոնի ղեկավար Դենիս Պրոցենկոն և Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։ Վերջինը, ըստ ռուսական աղբյուրների, գլխավորելու է «Եդինայա Ռոսիայի» Սանկտ-Պետերբուրգի ռեգիոնալ ցուցակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG