Ռուսաստանը հաջորդ շաբաթվանից վերականգնում է օդային հաղորդակցությունը Թուրքիայի հետ։ «Կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող դաշնային օպերատիվ շտաբը նման որոշում է կայացրել ուրբաթ երեկոյան», - հաղորդում է TACC գործակալությունը։
Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի խոսքով` Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը ողջ ծավալով կվերականգնվի արդեն հունիսի 22-ից։ Պաշտոնական Մոսկվան այս որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ Թուրքիայի հանգստավայրերում աշխատող ռուսաստանյան փորձագիտական խմբերը ներկայացրել են իրենց վերջնական եզրակացությունը՝ պնդելով, որ համաճարաբանական իրավիճակը հարևան երկրում զգալիորեն բարելավվել է։
Ռուսաստանի կառավարությունը Թուրքիայի հետ կանոնավոր օդային հաղորդակցությունը դադարեցրել էր ապրիլի 15-ին՝ այդ երկրում կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի բռնկումից հետո։