Մատչելիության հղումներ

ԱՄՆ կաթոլիկ եկեղեցին կարող է պատժամիջոցներ սահմանել նախագահ Բայդենի դեմ


Միացյալ Նահանգների կաթոլիկ եկեղեցին կարող է արգելել նախագահ Ջոզեֆ Բայդենին մասնակցել եկեղեցական կարևորագույն արարողություններից մեկին՝ հաղորդության ծեսին։

ԱՄՆ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների՝ նախօրեին Վաշինգտոնում կայացած ամենամյա ընդհանուր հավաքը ավելի քան երկու ժամ տևած բուռն քննարկումներից հետո, քվեների 168 կողմ, 55 դեմ հարաբերակցությամբ, որոշել է մի փաստաթուղթ մշակել, որի ընդունման դեպքում ամերիկացի այն բոլոր քաղաքական գործիչները, որոնք կողմ են արտահայտվում հղիության արհեստական ընդհատմանը, կզրկվեն հաղորդության ծեսին մասնակցելու իրավունքից։

Նախագահ Ջոզեֆ Բայդենը կտրականապես դեմ է արտահայտվում հղիության արհեստական ընդհատման արգելքի գաղափարին։ Դրա հետ մեկտեղ Բայդենը հավատացյալ է, նա ԱՄՆ երկրորդ կաթոլիկ նախագահն է Ջոն Քենեդիից հետո, որոշ տեղեկությունների համաձայն` նաև ԱՄՆ նախագահը բավական լավ հարաբերություններ ունի Վատիկանի հետ։

New York Times-ի տեղեկություններով` Վատիկանը փորձել է ներազդել ամերիկացի հոգևորականների վրա՝ փորձելով համոզել նրանց հրաժարվել հաղորդության ծեսի վերաբերյալ վիճահարույց փաստաթղթի ընդունումից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG