Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը ներկայացրել է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը


Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է 2 միլիոն 578 հազար 678, հայտնում է ոստիկանությունը:

Նրանցից այլ համայնքի հաշվառում ունեցող, ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից ժամանակավորապես հանված և ըստ քվեարկելու օրը գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընգրկվել են 16 հազար 563ը:

ՀՀ-ում հաշվառում չունեցող, քվեարկության օրը երկրում գտնվելու վայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների ցուցակ ընդգրկված անձանց թիվն է 1479, իսկ քվեարկության օրը ընտրական տեղամասեր գործուղվող, իրենց հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանված և ընտրական տեղամասում քվեարկող ոստիկանների ցուցակում ընդգրկված են 3186-ը:


Ըստ ոստիկանության տեղեկատվության` ստացիոնար բուժում իրականացնող բժշկական հաստատություններում քվեարկությանը մասնակցող ընտրողների լրացուցիչ ցուցակ կա 1505 անձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG