Մատչելիության հղումներ

Չնայած համավարակին՝ անցած տարում մոտ 3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը. զեկույց


Սիրիացի փախստականները քայլում են Բեկաա հովտում, արխիվ

Չնայած կորոնավիրուսի համավարակին՝ անցած տարում մոտ 3 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր բնակավայրը՝ պատերազմի, բռնության, հետապնդումների կամ մարդու իրավունքների ոտնահարման պատճառով, հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը։

Այսօր հրապարակված զեկույցը փաստում է, որ անցած տասնամյակում տեղահանված անձանց թիվը կրկնապատկվել է և հասել աննախադեպ ցուցանիշի՝ մոտ 82 միլիոնի։ Նրանց մոտ 70 տոկոսը սերում են 5 երկրներից՝ Սիրիա, Վենեսուելա, Աֆղանստան, Հարավային Սուդան և Մյանմար։

«Շատ խոսում է, որ մենք այս պատկերն արձանագրել ենք համավարակի փուլում, երբ բոլորս փակված ենք մեր տներում, մեր համայնքներում ու բնակավայրերում», - հայտարարել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալության ղեկավարը, մանրամասնելով՝ առնվազն երեք միլիոն մարդ ստիպված է եղել ամեն ինչ թողնել և հեռանալ, քանի որ չի ունեցել որևէ այլընտրանք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG