Մատչելիության հղումներ

Իրանում նախագահական ընտրություններ են


Իրան - Նախագահի թեկնածու Էբրահիմ Ռաիսին քվեարկելուց հետո պատասխանում է լրագրողների հարցերին, Թեհրան, 18-ը հունիսի, 2021թ.

Իրանում մեկնարկել են նախագահական ընտրությունները, երկրի ավելի քան 59 միլիոն ընտրողներն այսօր կորոշեն՝ ով է փոխարինելու Հասան Ռոհանիին, ով իրավունք չուներ երրորդ ժամկետը պաշտոնավարել։

Քվեաթերթիկում չորս թեկնածուներ են, ըստ հարցումների՝ հաղթելու ամենամեծ հավանականությունն ունի ծայրահեղ պահպանողական Էբրահիմ Ռաիսին, ով վայելում է նաև երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Խամենեիի աջակցությունը։

60-ամյա Ռաիսին հայտնի է իր կոշտ քաղաքականությամբ, նա մեկն էր այն չորս դատավորներից, որոնք 1988-ին մահվան էին դատապարտել տասնյակ հազարավոր քաղբանտարկյալների։ Ռաիսին մասնակցել էր նաև 2017-ի նախագահական ընտրություններին, սակայն գրավել էր երկրորդ տեղը՝ ստանալով ձայների շուրջ 38 տոկոսը։

Երկու տարի առաջ Էբրահիմ Ռաիսին ընդգկվել է ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։

XS
SM
MD
LG