Մատչելիության հղումներ

ՌԴ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն իրավիճակն Արցախում


ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտ, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը Մոսկվայում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը հունիսի 21-ին Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության 9-րդ համաժողովին:

«Կողմերը մտքեր կփոխանակեն Մերձդնեստրի, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում առկա իրավիճակի և Անդրկովկասում կայունության վերաբերյալ ժնևյան քննարկումների շուրջ», - ասել է Զախարովան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG