Մատչելիության հղումներ

Որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն


Մարտունու շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով, ըստ հաղորդագրության, Հայաստանում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG