Մադրիդի «Ռեալ»-ի ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսն ակումբում 16 տարի անցկացնելուց հետո որոշել է հեռանալ:
«Ռեալ»-ի կազմում Ռամոսը վաստակել է 22 մրցանակ, դրանց թվում են Լա Լիգայի չեմպիոնությունը և ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի գավաթները:
35-ամյա Ռամոսը մերժել է աշխատավարձի 10 տոկոսի կրճատումով պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու ակումբի առաջարկը:
Ռամոսը 2005 թվականին է «Սևիլյա»-ից տեղափոխվել «Ռեալ», որի կազմում անցկացրել է 671 հադիպում և խփել է101 գոլ:
2015 թվականից՝ դարպասապահ Իկեր Կասիլյասի հեռանալուց հետո, Ռամոսը նշանակվել է «Ռեալ»-ի ավագ:
Այս տարվա ընթացքում նա մի քանի վնասվածք է ստացել և չի ընդգրկվել Եվրոպայի ֆուտբոլի առաջնությանը մասնակցող Իսպանիայի հավաքականի կազմում:
«Ռեալ»-ի նախագահ Ֆիորենտինո Պերեսն ասել է, որ ակումբը հրաժեշտի հատուկ արարողություն կկազմակերպի Ռամոսի հեռանալու կապակցությամբ:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ անելու է Ռամոսը: «Մարկա» իսպանական մարզական պարբերականի փոխանցմամբ, նա կարող է պայմանագիր կնքել Լա Լիգայի ակումբներից մեկի հետ:
Բացի այդ, չի բացառվում, որ Սերխիո Ռամոսը տեղափոխվի Իտալիա, Անգլիա կամ Ֆրանսիա: