Մատչելիության հղումներ

Կառավարությունն առաջարկում է ստեղծել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատներ


Դատարանի շենք Երևանում, արխիվ

Կառավարությունն այսօր հավանություն է տվել Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին սահմանադրական օրենքի, Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերին:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Վճռաբեկ դատարանում վարչական գործերի քննության իրականացումը մասնագիտացված վարչական պալատի միջոցով, ինչպես նաև հնարավորություն ընձեռել Բարձրագույն դատական խորհրդին առավել ճկուն մեխանիզմներով ապահովել դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրումը:

Մասնավորապես, նախագծերով նախատեսվում է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի վերացումով ստեղծել երկու ինքնուրույն, առանձին մասնագիտացումներ ունեցող քաղաքացիական և վարչական պալատներ: Նախատեսվում է կարգավորել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատների կազմավորման և բնականոն գործունեության ապահովմանն հետ կապված հարցերը:

Նախատեսվում են նաև դատավորների թեկնածուների և առաջխաղացման ենթակա թեկնածուների ցուցակների համալրման ճկուն մեխանիզմներ` առանց ժամկետների և համալրման ենթակա քանակի սահմանափակման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG