Մատչելիության հղումներ

«Պուտինը պատրաստ է հանդիպել Զելենսկու հետ, բայց հիմա այդ ուղղությամբ քայլեր չեն արվում», ասել է Պեսկովը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Կրեմլ, Մոսկվա, 12 հունիսի, 2021թ.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Կրեմլ, Մոսկվա, 12 հունիսի, 2021թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն կոնկրետ քայլեր այդ ուղղությամբ չեն արվում: Այդ մասին այսօր ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ավելի վաղ նախագահ Պուտինը հաստատել է Զելենսկու հետ հանդիպելու պատրաստակամությունը, նա այդ մասին նույնիսկ հրապարակավ է ասել։ Համոզված եմ, որ այդ առումով ոչինչ չի փոխվել, բայց այս պահին, որքան գիտեմ, որևէ քայլ չի արվում նման հանդիպում կազմակերպելու ուղղությամբ», - ասել է Պեսկովը:

Կրեմլի խոսնակը մեկնաբանել է այդ խնդիրը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Ժնևում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից հետո Պուտինի մոտ չի առաջացել Զելենսկու հետ հանդիպելու մտադրություն:

XS
SM
MD
LG