Մատչելիության հղումներ

Չինաստանի երեք տիեզերագնացներ մեկնել են տիեզերք


Shenzhou-12 հրթիռն արձակվեց տիեզերք, արբանյակների արձակման կենտրոն, Ջինգուան, Գոբիի անապատ, Չինաստան, 17 հունիսի, 2021թ.

Չինաստանը երեք տիեզերագնացներով հրթիռ է արձակել տիեզերք: «Շենժու-12» տիեզերանավի անձնակազմի անդամներն են Նի Հայշենը, Լիու Բոմինը և Տան Հոնգբոն:

Նրանք «Շենժու-12» տիեզերանավով պետք է միանան «Տիանհե» չինական տիեզերակայան:

«Սիրելի ընկերներ և ղեկավարներ, «Շենժու-12» տիեզերանավը հասել է պահանջված ուղեծիր, արևային մարտկոցները բացվել և աշխատում են, «Շենժու-12» տիեզերանավը հաջողությամբ է սկսել առաքելությունը»,- զեկուցել է Գոբիի անապատում տեղակայված Ջինգուանի տիեզերանավերի արրակումների կենտրոնի տնօրեն Ժան Ժիֆենը։

Հրթիռի արձակմանը Պեկինի կենտրոնից հետևել է Չինաստանի փոխվարչապետ Հան Ժենը: Չինաստանը 7-րդ անգամ է անձնակազմ ուղարկում տիեզերք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG