Մատչելիության հղումներ

Եվրամիությունը հաստատելու է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը


Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը, արխիվ

Եվրոպական միությունը մտադիր է հաջորդ շաբաթ հաստատել Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը: Այդ մասին այսօր հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը:

«Չորրորդ փաթեթը, որի անհրաժեշտության մասին մենք խոսել ենք ավելի վաղ, ամենայն հավանականությամբ կհաստատվի հաջորդ շաբաթ Լյուքսեմբուրգում՝ Եվրամիության արտգործնախարարների ժողովում», - ասել է Լանդսբերգիսը:

Եվրամիության 27 անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն երեկ համաձայնեցրել է Բելառուսի նկատմամբ պատժամիջոցների չորրորդ փաթեթը, որը ներառում է շուրջ 80 բելառուս պաշտոնյաների և ուժայինների բանկային հավիշների սառեցում և մուտքի արգելք Եվրամիության տարածք: Բացի այդ, եվրոպական բիզնեսին կարգելվի գործնական կապեր հաստատել բելառուսական 7 իրավաբանական անձանց հետ:

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց անունները դեռ չեն հրապարակվել:

«Առայժմ դա փակ ինֆորմացիա է», - ասել է Լիտվայի արտգործնախարարը: Նա նշել է, որ հիմա քննարկվում է նաև սեկտորային պատժամիջոցների հնարավորությունը:

«Այդ կարգի պատժամիջոցներ առաջին անգամ կսահմանվեն», - նշել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելուս Լանդսբերգիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG