Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանում, հայտարարել է Ադրբեջանի հետ միասին Ղարաբաղը ամբողջությամբ վերականգնելու պատրաստակամության մասին:
«Մենք երեկ շրջեցինք Ղարաբաղով, տեսանք , թե ինչ ավերածություններ կան 30 տարվա հակամարտությունից հետո: Բայց Թուրքիան և Ադրբեջանը միասին կվերակառուցեն ամեն ինչ, կկառուցեն նոր Ղարաբաղ», - ասել է Էրդողանը: