Մատչելիության հղումներ

Նյու Յորքում վերացվել է հակահամաճարակային սահմանափակումների մեծ մասը


ԱՄՆ - Նյու Յորք, Մանհեթեն, մայիս, 2021թ.

Միացյալ Նահանգների խոշորագույն մեգապոլիսում՝ Նյու Յորքում և համանուն նահանգում այսօր կեսգիշերից վերացվել է հակահամաճարակային սահմանափակումների մեծ մասը։

Այս իրադարձությունը քաղաքում դիմավորել են հրավառությամբ և տոնախմբություններով, Մանհեթենում գտնվող առավել հայտնի շինությունները՝ այդ թվում «Էմփայր Սթեյթ Բիլդինգ» երկնաքերը, լուսավորվել են Նյու Յորքի նահանգային դրոշի գույներով։

Սահմանափակումների վերացման մասին որոշումը Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն կայացրել է, երբ կորոնավիրուսի դեմ առնվազն մեկ դեղաչափի պատվաստում ստացած բնակիչների թիվը հատեց 70 տոկոսի շեմը։

Նահանգային իշխանությունների կողմից ընդունված նոր կանոնների համաձայն՝ պատվաստված քաղաքացիները ազատվում են հանրային վայրերում դիմակ կրելու և սոցիալական հեռավորություն պահպանելու պարտադիր պահանջից։

XS
SM
MD
LG