Եվրամիությունն ու ԱՄՆ-ը վճռական են տրամադրված ԵՄ արևելյան գործընկերների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության հարցում և կաջակցեն Ուկրաինայի, Վրաստանի ու Մոլդովայի բարեփոխումների ուղուն: Այդ մասին ասված է ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովի արդյունքում հրապարակված հայտարարությունում:
«Մենք մտադիր ենք աշխատել Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության և կայունության ուղղությամբ», - նշված է փաստաթղթում:
«Մենք կանգնած ենք Բելառուսի ժողովրդի, մարդու իրավունքների և ժողովրդավարության նկատմամբ նրանց պահանջների կողքին», - հայտարարել են Վաշինգտոնը և Բրյուսելը՝ խոստանալով պայքարել Լուկաշենկոյի ռեժիմի կողմից ԵՄ ուղևորատար օդանավի աննախադեպ և անընդունելի հարկադիր վայրէջքի միջոցով լրագրողի ազատազրկման դեմ:
Հիշեցնենք՝ բելառուսական իշխանությունների կողմից ծայրահեղական կազմակերպություն ճանաչված Nexta Տելեգրամ ալիքի նախկին ղեկավար Ռոման Պրոտասևիչը մայիսի 23-ին բերման է ենթարկվել օդանավից, որը Մինսկում արտակարգ վայրէջք էր կատարել «ականապատման» ահազանգից հետո։
Արևմուտքը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը, պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ: