Մատչելիության հղումներ

Էրդողանն ու Ալիևը Շուշիում ստորագրել են թուրք-ադրբեջանական միութենական հարաբերությունների հռչակագիրը


Այսօր Շուշիում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որից հետո նրանք հռչակագիր են ստորագրել Թուրքիայի և Ադրբեջանի միջև միութենական հարաբերություններ հաստատելու, այդ թվում` ռազմական փոխօգնություն տրամադրելու մասին։

Փաստաթղթի ստորագրումից հետո Իլհամ Ալիևը ասել է․ «Ստորագրված փաստաթղթում հղում կա Կարսի պայմանագրին, և այս փաստաթուղթը որոշում է մեր ապագա քաղաքականությունը։ Այն արտահայտում է երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները, առանձնահատուկ են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության և փոխադարձ ռազմական օգնության կետերը։ Դա նշանակում է` մենք միշտ կլինենք միասին և կպաշտպանենք միմյանց անվտանգությունը։

Երկրորդ պահը Զանգեզուրյան միջանցքի ստեղծմանն առնչվող կետերն են, որը նույնպես արտահայտված է ստորագրված փաստաթղթում և խոսում է այդ հարցին տրվող նշանակության մասին»,- հայտարարել է Ալիևը։

XS
SM
MD
LG