ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը հունիսի 14-ին երկօրյա այց է կատարելու Վրաստան։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունը։
Նա հանդիպումներ է ունենալու Վրաստանի վարչապետի, նախագահի, խորհրդարանի խոսնակի, արտգործնախարարի, այլ պաշտոնատար անձանց հետ։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը այցելելու է նաև Հարավային Օսիայի հետ վարչական սահման։