Մատչելիության հղումներ

Թուրքիայի նախագահը մեկնում է Բրյուսել, այնուհետև Ադրբեջան


Այսօր Թուրքայի նախագահ Ռեջեփ Էրդողանն Անկարայում մամուլի ասուլիս է տվել։ «Անադոլու» գործակալության փոխանցմամբ՝ Բրյուսել մեկնելուց առաջ նա ասել է, թե հունիսի 14-ին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիան հերթական անգամ ընդգծելու է դաշինքի կարևորությունը։

Էրդողանի ասուլիսից ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդում է Թուրքիայի նախագահի Ադրբեջան այցելելու մասին։ Էրդողանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո այցելելու է Ադրբեջան։

Նրա խոսքով` իր եղբայր՝ Ալիևի հետ այցելելու են Շուշի, իսկ հունիսի 16-ին Բաքվում միասին դիտելու են Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունում Թուրքիայի հավաքականի խաղը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG