Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 39-ով, բուժվածներինը՝ 77-ով, գրանցվել է մահվան 2 դեպք


Հայաստանում երեկ կատարվել է 2807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ` առողջացածների թիվն ավելացել է 77-ով, գրանցվել է 2 մահվան դեպք:

Այսօր` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 223 հազար 682 դեպք, որոնցից 215 հազար 195-ն` առողջացած, 4484-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 հազար 909 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1 միլիոն 125 հազար 102 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1094 է:

XS
SM
MD
LG