Մատչելիության հղումներ

Բաքվում ցուցադրվում է Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականի «խմբագրված» մարզաշապիկը


Ադրբեջան- Ուկրաինայի և Ռուսաստանի թիմերի մարզաշապիկները, 11-ը հունիսի, 2021թ.
Ադրբեջան- Ուկրաինայի և Ռուսաստանի թիմերի մարզաշապիկները, 11-ը հունիսի, 2021թ.

Եվրոպայի ֆուտբոլի առաջնության փնջերից մեկի խաղերը անցկացվում են Բաքվում, ինչը դեռ անցյալ տարի էր որոշվել։

Առաջնությունը հյուրընկալելու առիթով Բաքվի փողոցներում ցուցադրվում են նաև մասնակից բոլոր հավաքականների մարզաշապիկները, այդ թվում` Ռուսաստանի և Ուկրաինայի թիմերինը։

Սակայն Բաքվում նրանց մարզաշապիկները «խմբագրվել» են՝ ռուսական մարզաշապիկները հիշեցնում են անցած տարվա նմուշները, որտեղ դրոշի գույների հերթականությունը սխալ է, իսկ ուկրաինական մարզաշապիկներին բացկայում է Ղրիմով հանդերձ Ուկրաինայի քարտեզի ուրվագիծն ու «Փառք Ուկրաինային» և «Փառք հերոսներին» կարգախոսները, որոնց դեմ Ռուսաստանը բողոքել էր ՈւԵՖԱ-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG