Մատչելիության հղումներ

Պենտագոնը ևս 150 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրում Ուկրաինային


Պենտագոնը ուրբաթ օրը հայտարարեց Ուկրաինային ևս 150 միլիոն դոլարի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդում է, որ օգնության նոր խմբաքանակում ներառված են հակահրետանային ռադարներ, ռադիոէլետրոնային պայքարի սարքավորումներ և դրոնների դեմ տեխնոլոգիաներ։

Ռազմական օգնության նոր փաթեթը Ուկրաինային տրամադրվելու է մինչև ԱՄՆ-ի ֆինանսական տարվա վերջը, որն ավարտվում է սեպտեմբերին։

Մինչ այս ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը մարտի 1-ին Ուկրաինային հատկացրել էր 125 միլիոն դոլարի ռազմական օգնություն, ներառյալ ծովային սահմանների պաշտպանության պարեկային մոտորանավակներ:

Պենտագոնի աջակցությունը ուժեղացնում է Ուկրաինայի կարողությունները դիմակայելու Ռուսաստանի սպառնալիքներին, որը 2014-ին բռնակցել է Ղրիմը ու շարունակում է աջակցել Կիևին չենթարկվող Դոնբասի ռուսամետ անջատականներին։

Պենտագոնի ռազմական օգնության երկրորդ փաթեթը տրամադրելու մասին Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանն այսօր ասել է, թե այն «ժամանակին է և ողջամիտ»։ Նա նշել է, որ 2014-ից մինչ հիմա Ուկրաինան ԱՄՆ-ից 2,5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է ստացել և Վաշինգտոնին շնորհակալություն հայտնել նաև քաղաքական, դիվանագիտական և ֆինանսական մեծ աջակցության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG