Նախիջևանում ավարտվեցին հրամանատարա-շտաբային զորավարժությունները, որը մեկնարկել էր հունիսի 7-ից։
Զորավարժությունների ընթացքում փորձարկվել են զորքերի տեղաշարժի, կրակային և ելման դիրքեր գրավելու գործողություններ, ստորաբաժանումների միջև փոխգործակցություն, կապի ապահովում։ Տանկերը, մոտոհրաձգային ու զենիթա-հրթիռային ստորաբաժանումները մարտական կրակոցներով խոցել են պայմանական հակառակորդի թիրախները։
Զորավարժությունն անցկացրել են Նախիջևանում տեղակայված կայազորի ստորաբաժանումները։