Հայկական ստորաբաժանումները չեն գնդակոծել Ադրբեջանի տարածքում գտնվող մարտական դիրքերը, այլ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈՒ կողմից իրականացվող ինժեներական աշխատանքները դադարեցնելու ուղղությամբ, հայտարարում է հայկական կողմը:
«Մասնավորապես, հունիսի 11-ին Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային հատվածում։ Հայկական ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների, ինչից հետո ինժեներական աշխատանքները դադարեցվել են», - ասված է Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել, թե հայկական ստորաբաժանումները գնդակոծել են ադրբեջանական դիրքերը: