Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի օրվա առթիվ Վլադիմիր Պուտինին հղած շնորհավորական նամակում բարձր է գնահատել Ռուսաստանի միջնորդական ջանքերը ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադար հաստատելու համար։
«Բարձ ենք գնահատում 2020 թվականի նոյեմբերի 10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների ձեռքբերման և իրականացման գործում Ռուսաստանի միջնորդական ջանքերը։ Համոզված եմ, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը և բազմակողմ փոխգործակցությունը հետագայում ևս արդյունավետ կզարգանա և կխորանա, կլրացվի նոր բովանդակությամբ՝ ի շահ մեր ժողովուրդների և երկրների, հանուն տարածաշրջանում կայունության, համագործակցության ու զարգացման ապահովման», - Պուտինին գրել է Ալիևը, որի նամակի տեքստը տեղադրված է Ադրբեջանի նախագահի կայքէջում։