Մատչելիության հղումներ

Ուկրաինուհի Նադյա Կոմարովայի զատիկների հավաքածուն կրկին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում


Ուկրաինուհի Նադյա Կոմարովան զատիկների ամեմամեծ հավաքածուն ունի ամբողջ աշխարհում։ Նա սկսել է զատիկներ հավաքել 2009 թվականից, երբ նրան միջատի խաղալիք են նվիրել, հիմա նրա հավաքածուի մեջ 20 հազար զատիկ կա՝ խաղալիքներ, նկարներ, պատին փակցնելու, հատակին փռելու զատիկի տեսքով գործվածքներ, փափուկ իրեր, մի խոսքով բազմաթիվ նմուշներ։

Նա բնակվում է Դնիպրո քաղաքում, որտեղ նրա բնակարանը հայտնի է որպես «զատիկների տուն»։

Կոմարովայի հավաքածուն առաջին անգամ Գինեսի ռեկորդների գրքում գրանցել է 2019-ին, երբ նրա հավաքածուում 5 հազար 555 նմուշ կար, ու երկրորդ անգամ հիմա՝ երկու տարվա ընթացքում նմուշների քանակն անցել է 20 հազարը։

«Ես ամենուր զատիկներ եմ գտնում, նրանք էլ ինձ են գտնում»,- ասել է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG