Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան։ Բալթյան այս հանրապետության ղեկավարի խոսքով` իր այցի գլխավոր նպատակը Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին աջակցելն է։
«Վրաստանի ազատատենչ ժողովուրդն արժանի է եվրոպական ժողովուրդների դեմոկրատական ընտանիքում տեղ ունենալուն», - Թբիլիսի ժամանելուն պես հայտարարել է Նաուսեդան։
Օրվա երկրորդ կեսին Լիտվայի նախագահը այցելել է Հարավային Օսիայի հետ վարչական սահմանին գտնվող Խուրվալեթի գյուղ, որտեղ ռուսաստանցի սահմանապահները Թբիլիսիի բնորոշմամբ` անօրինական պատնեշներ և փշալարե սահմանազատող գիծ են կառուցել։