Մատչելիության հղումներ

Իսրայելը շարունակում է հզորացնել իր ռազմածովային ուժերը


Գերմանիայում պատվիրված չորս ռազմանավերից երկրորդը համալրել է Իսրայելի ռազմածովային ուժերի շարքերը։ Նորագույն հրթիռներով հագեցած ռազմանավը նախօրեին ժամանել է Հայֆայի նավահանգիստ։

Գերմանիայի նավաշինարաններում կառուցված Saar-6 մակնիշի ռազմանավերից առաջինը Իսրայելին էր փոխանցվել դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, հաջորդ երկուսը հրեական պետությանը կփոխանցվեն մինչև տարեվերջ։

Իսրայելի Պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ երկրի ռազմածովային ուժերը համալրած նավը հերթապահություն է իրականացնելու Լիբանանի հետ ծովային սահմանի երկայնքով՝ գազի ստորջրյա պաշարներով հարուստ շրջանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG