Լատվիայի օրենսդիր մարմինը՝ Սեյմը, այսօր քվեների մեծամասնությամբ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել է ռուսալեզու բնակչության շահերը ներկայացնող «Համաձայնություն» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, նախկին ներքին գործերի նախարար Յանիս Ադամսոնսին։
Լատվիայի Հանրային հեռուստատեսության տեղեկություններով` երկրի Պետական անվտանգության ծառայությունը Ադամսոնսին կասկածում է Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ։ Նույն աղբյուրի փոխանցմամբ` պատգամավորի դեմ հարուցված քրեական գործում Ռուսաստանի հետ հատուկ ծառայությունների հետ համագործակցության 43 դրվագ է ներառված։