Մատչելիության հղումներ

Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այսօրվա հրամանագրով՝ Կարեն Շահրամանյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով Արցախի կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից։

Հարությունյանը նշել է, որ կադրային այս որոշումը պայմանավորված է Կարեն Շահրամանյանի անցած ճանապարհով, պետական կառավարման ոլորտում ունեցած մեծ փորձով, մասնագիտական գիտելիքներով և մարդկային որակներով՝ հույս հայտնելով, որ հետպատերազմյան բարդ շրջանում նա այս պաշտոնում ևս կանի առավելագույնը պետական համակարգի արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։

Նշենք, որ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն օրերս ազատվեց այդ պաշտոնից՝ նշանակվելով Արցախի պետական նախարար։




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG