Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Ջոզեֆ Բայդենի եվրոպական շրջագայությունը


Մեծ Բրիտանիա - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունենում «Միլդենհոլ» ավիաբազայում, Սաֆոլք, 9-ը հունիսի, 2021թ․

Մեկնարկել է Ջոզեֆ Բայդենի առաջին արտերկրյա այցը Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։ Անցած գիշեր Սպիտակ տան ղեկավարը ժամանել է Մեծ Բրիտանիա։ Սաֆոլքում գտնվող «Միլդենհոլ» ավիաբազայում, դիմելով այստեղ ծառայող զինվորականներին, Բայդենը խոսել է մի շարք թեմաների,այդ թվում՝ Ռուսաստանի նախագահի հետ հունիսի 16-ին կայանալիք բանակցությունների մասին։

«Ես մեկնելու եմ Ժնև և հանդիպելու եմ Վլադիմիր Պուտինին՝ մի մարդու, որի հետ նախկինում ևս շփվել եմ։ Մենք Ռուսաստանի հետ հակամարտության մեջ մտնելու ցանկություն չունենք, մեր ցանկությունը կանխատեսելի հարաբերություններ ունենալն է։ Մեր երկու պետություններն անասելի մեծ պատասխանատվություն են կրում՝ այդ թվում ապահովելով ռազմավարական հավասարակշռությունն ու սպառազինությունների վերահսկման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։ Ես այս ամենի հանդեպ խիստ պատասխանատու մոտեցում ունեմ», - հայտարարում էր Բայդենը։

«Դրա հետ մեկտեղ, հստակ է, որ Ռուսաստանի կառավարության վնասակար գործողությունների դեպքում այն բախվելու է Միացյալ Նահանգները վճռական և խելամիտ հակազդեցությանը», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։

XS
SM
MD
LG