Մատչելիության հղումներ

Արտակ Դավթյանը մասնակցել է ԱՊՀ ԶՈՒ շտաբների պետերի նիստին


Լուսանկարը՝ ՀՀ ՊՆ լրատվականի

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը երեկ Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ պետությունների զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նիստին։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նիստին մասնակցել են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունները, ԱՊՀ գործադիր կոմիտեի և ԱՊՀ պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:

Քննարկվել են ԱՊՀ տարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև ռազմական ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG