Մատչելիության հղումներ

Գերեվարված շիրակցի պահեստազորայինների հարազատների և Փաշինյանի հանդիպումն ավարտվեց


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անցկացնում Շիրակի մարզում, 9 հունիսի, 2021թ.
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավ է անցկացնում Շիրակի մարզում, 9 հունիսի, 2021թ.

Քիչ առաջ Շիրակի մարզպետարանում ավարտվեց մարզից գերեվարված և անհետ կորած պահեստազորայինների, ինչպես նաև անհետ կորած զինծառայողների հարազատների հանդիպումը վարչապետի պաշտոնակատարի հետ: Հանդիպման արդյունքների մասին այս պահին որևէ այլ տեղեկություն հայտնի չէ:

Նիկոլ Փաշինյանը, որ «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածուն է, այսօր քարոզարշավ էր իրականացնում Շիրակի մարզում: Ազատան համայնքում Փաշինյանն առանձնացավ ու զրուցեց գերեվարված մի քանի պահեստազորայինների ընտանիքների հետ։ Գերիների հարազատների հետ Փաշինյանի զրույցը մի քանի րոպե տևեց:

Պատերազմից հետո Խծաբերդից ու Հին Թաղերից գերեվարվածները Շիրակի մարզի տարբեր համայնքներից են։ Բաքուն նրանցից 14-ին մեղադրում է ծանր հոդվածներով՝ բնակչության շրջանում խուճապ տարածելու, սպանություն ու ահաբեկչություն կատարելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG