Մատչելիության հղումներ

Իսրայելի նոր կառավարության երդմնակալությունը՝ հունիսի 13-ին


Իսրայելի հեռացող վարչապետ Բենյամին Նեթանյահուն

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի կազմկոմիտեն հայտնել է, որ հաջորդ կառավարության երդմնակալության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա գալիք կիրակի օրը՝ հունիսի 13-ին, պայմանով, որ նույն օրն ավելի վաղ օրենսդիրները վստահություն կհայտնեն նոր կառավարությանը:

«Յեշ Ատիդ» կուսակցության ղեկավար Յաիր Լապիդը կոալիցին կառավարության հարցը համաձայնեցրել է «Յամինա» կոււսակցության ղեկավար Նաֆտալի Բենետի հետ: Նրանք հերթագայության կարգով են ղեկավարելու կառավարությունը:

Այդ համաձայնության արդյունքում Բենյամին Նեթանյահուի 12 տարվա վարչապետությունը մոտեցել է ավարտին:

Եթե նոր կոալիցիոն կառավարության գործարքը վերջին պահին կձախողվի, Իսրայելում երեք ամիս անց տեղի կունենան թվով արդեն 5-րդ արտահերթ ընտրություններն անցած երկու և կես տարվա ընթացքում:

XS
SM
MD
LG