Մատչելիության հղումներ

Ծագումով հայը Սոչիում սպանել է երկու դատական կարգադրիչների


Ոստիկանները զննում են վայրը, որտեղ տղամարդը գնդակահարել է դատական կարգադրիչներին, Սոչի, 9 հունիսի, 2021թ.
Ոստիկանները զննում են վայրը, որտեղ տղամարդը գնդակահարել է դատական կարգադրիչներին, Սոչի, 9 հունիսի, 2021թ.

Ադլերում երկու դատական կարգադրիչների սպանած անձը ձերբակալվել է: ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ, հրազենը կիրառել է տեղի բնակիչ Վարտան Կոչիյանը:

Ըստ Սոչիից ստացված հաղորդագրության՝ կարգադրիչները ժամանել էին Կոչիյանին տնից վտարելու դատարանի որոշումն իրականացնելու նպատակով:

Կոչիյանն, ով համաձայն չէր դատարանի որոշման հետ, կրակ է բացել նրանց վրա և սպանել է երկու կարգադրիչներին, ինչից հետո վայր է դրել զենքը և կամավոր հանձնվել:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 60 տարեկան Կոչիյանին փոխադրել են ոստիկանության բաժանմունք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG